Կարևոր իրադարձություններ

Ուջանի մանկապարտեզի տանիքին արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել

20 Նոյեմբեր, 2021 10:11
Ուջանի մանկապարտեզի տանիքին արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել

Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ուջան համայնքի մանկապարտեզի տանիքին արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել: Այս մասին հայտնում են մարզպետարանից։

Կառուցված կայանի հզորությունը 10կՎտ է, որն ամբողջությամբ կբավարարի մանկապարտեզի էլեկտրաէներգիայի պահանջարկը, իսկ առաջացած ֆինանասկան խնայողություններով համայնքում այլ ծրագրեր կյանքի կկոչվեն:

 

Ծրագրի արժեքը 10 միլիոն 600 հազար դրամ է, որի 50-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորել՝ պետական բյուջեից, 50-%-ը համայնքը՝ համայնքի բյուջեից: Համայնքի բյուջեից իրականացվող ֆինանսավորման չափաբաժնում առկա է նաև համայնքի բնակիչների ներդրումը՝ վճարված հարկերի տեսքով:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին