Կարևոր իրադարձություններ

Երևանում 61-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհն անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ նա տեղում մահացել է

20 Նոյեմբեր, 2021 10:04
Երևանում 61-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհն անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ նա տեղում մահացել է

Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ՝ 61-ամյա Սերյոժա Աբրահամյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը զանգել է 1-03 շտապօգնություն, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, որից հետո վարորդն ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ 

Դեպքի վայրում վատացել է վարորդի ինքնազգացողությունը։ Նա տեղափոխվել է թիվ 1 համալսարանական կենտրոն։

Աղբյուրի հաղորդմամբ, վրաերթը տեղի է ունեցել վերգետնյա անցումից մոտ 300 մետ հեռավորության վրա, ու եթե հետիոտնը անցներ նշված վայրով, ապա դեպքը տեղի չէր ունենա։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին