Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն Բրյուսելում

19 Նոյեմբեր, 2021 23:50
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն Բրյուսելում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում։ Այս մասին նշված է ԵՄ-ի հաղորդագրության մեջ։

Աղբյուրի հաղորդմամբ, նրանք պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով կապի ուղիղ գիծ ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ միջադեպերը կանխելու համար։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․

«Հեռախոսային բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապի գիծ, ​​որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ»։

 

Լրահոս

Դիտել ավելին