Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախկին պատգամավոր «Շմայսի» եղբայր «Լոլոն» Փարաքարի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել մոր ու դստերը. մայրը տեղում մահացել է

19 Նոյեմբեր, 2021 21:37
 ԱԺ նախկին պատգամավոր «Շմայսի» եղբայր «Լոլոն» Փարաքարի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել մոր ու դստերը. մայրը տեղում մահացել է

Այսօր՝ ժամը 19։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ՝ 57-ամյա Լևոն Մովսիսյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում՝ Փարաքարի դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վրաերթի հետևանքով կին հետիոտնը տեղում մահացել է, իսկ աղջիկ հետիոտնը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է նախ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Քննչական բաժնի պետի տեղակալի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  

Աղբյուրի տեղեկություններով, մահացածն ու վիրավորը մայր ու դուստր են։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին