Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    549,5
    561,5

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի տարածքից. ԵԽ անդամներ

19 Նոյեմբեր, 2021 21:29
Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի տարածքից. ԵԽ անդամներ

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԵԽ-ի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նամակ են գրել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ հիշեցնելով նոյեմբերի 16-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ։

Նամակում մասնավորապես նշված է․

«Որպես Եվրախորհրդարանի անդամներ՝ մենք դատապարտում ենք ադրբեջանական հարձակումը և ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը և լրջորեն վտանգում է փխրուն խաղաղությունը տարածաշրջանում։ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի տարածքից»։

Լրահոս

Դիտել ավելին