Կարևոր իրադարձություններ

Տարոն Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

19 Նոյեմբեր, 2021 20:30
Տարոն Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Տարոն Ջիվանի Սահակյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու համար: Հրամանագրում մասնավորապես ասված է․

 «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է հրամանագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին