Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    544
    556

  • RUB

    6,36
    6,6

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ապակառուցողական և ծավալապաշտական քաղաքականությունը լուրջ սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

19 Նոյեմբեր, 2021 19:29
Ադրբեջանի ապակառուցողական և ծավալապաշտական քաղաքականությունը լուրջ սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Լիտվայի Սեյմի փոխխոսնակ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Միրզոյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված հերթական ագրեսիան՝ հավելելով, որ Ադրբեջանի ապակառուցողական և ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև՝ վերջինիս բարձրագույն իշխանությունների կողմից ամիսներ շարունակ Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուժի կիրառման սպառնալիքները և ագրեսիվ հռետորաբանությունը լուրջ սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է միջազգային հանրության հասցեական և պատշաճ արձագանքը՝ կանխելու ադրբեջանական կողմի հետագա սադրանքները և նպաստելու տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափմանը:

Լիտվայի Սեյմի փոխխոսնակը հաստատել է լիտվական կողմի սկզբունքային դիրքորոշումը, որ սահմանները չեն կարող փոփոխվել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով:

Զրուցակիցները կարևորել են երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված սերտ համագործակցությունը: Անդրիուս Մազուրոնիսը բարձր է գնահատել Հայաստանում հունիսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ կողմերը գոհունակություն են հայտնել բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվության և հայ-լիտվական հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ:

ՀՀ ԱԳ նախարարն ու լիտվացի խորհրդարնականներն ընդգծել են երկրների խորհրդարանների միջև ակտիվ համագործակցության նշանակությունը՝ կարևորելով նաև բարեկամական խմբերի դերը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանի և Լիտվայի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը:

Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին՝ կողմերը կարևորել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձումը։

Լրահոս

Դիտել ավելին