Կարևոր իրադարձություններ

Արա լեռան լանջին հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

19 Նոյեմբեր, 2021 18:43
Արա լեռան լանջին հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

Նոյեմբերի 19-ին, ժամը 15:38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արա լեռան լանջին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ Արա լեռան հարավ-արևելյան հատվածում այրվում է մոտ 11 հա բուսածածկույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին