Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստ

19 Նոյեմբեր, 2021 18:14
Տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստ

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն ու Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը տեսակապի միջոցով մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստի աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի լրատվական ծառայությունից։
  
ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստում քննարկվել եւ մասնակից երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հավանությանն են արժանացել մի շարք հարցեր: Հայկական պատվիրակության անդամները որոշ հարցերի առնչությամբ ներկայացրել են առաջարկներ, որոնք ընդունվել են: 
  
Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին ներկայացրել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի, դրա հետեւանքների, տուժածների վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունը: 
  
Պատգամավորը, կարեւորելով նման քայլերի կանխարգելումը, անհրաժեշտ է համարել բոլորի կողմից  գործուն քայլերի ձեռնարկումը՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ եւ ամբողջական դուրսբերման ուղղությամբ: 
  
Քննարկված նախագծերի քվեարկությունը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ի ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստի ընթացքում, որը նույնպես կայանալու է տեսակապի միջոցով:

 

Լրահոս

Դիտել ավելին