Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը Շուշիում ԱՀ ԱԻՊԾ-ին է հանձնել Սյունիքում սպանված ևս 3 հայ զինծառայողի դի

19 Նոյեմբեր, 2021 18:08
Ադրբեջանը Շուշիում ԱՀ ԱԻՊԾ-ին է հանձնել Սյունիքում սպանված ևս 3 հայ զինծառայողի դի

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ուշ երեկոյան, Շուշիում ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի անմիջական միջնորդությամբ, ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հարձակման հետևանքով զոհված 3 հայ զինծառայողի մարմին: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Նախնական տվյալներով մարմինները տարհանվել են Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական տարածքից:

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը մարմիններն այսօր տեղափոխել է Երևան:

Նրանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ կհրապարակի ՀՀ ռազմական գերատեսչությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին