Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ-ն ներգրավված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում և սերտորեն համագործակցում է Մոսկվայի հետ. Անն Լինդե

19 Նոյեմբեր, 2021 17:01
ԵԱՀԿ-ն ներգրավված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում և սերտորեն համագործակցում է Մոսկվայի հետ. Անն Լինդե

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Մոսկվայի ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև սրվող հակամարտության կարգավորմանը։ Այս մասին Լինդեն հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում, փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Մենք կխոսենք նաև այն մասին, թե ինչպես կարող ենք միասին աշխատել տարածաշրջանային հակամարտությունների լուծման համար կառուցողական լուծումների վրա, ինչպիսին է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը: Մենք ողջունում ենք Ռուսաստանի ջանքերը մեկ շաբաթ առաջ զինադադարի հասնելու և խաղաղության պայմանագրի ձգտելու հարցում»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն ներգրավված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մեջ և սերտորեն համագործակցում է Մոսկվայի հետ:

«Մենք փորձում ենք օգտագործել մեր բոլոր գործիքները, որոնք մեզ հասանելի են այդ հակամարտության լուծման համար։ Դա այն է, ինչի վրա մենք սերտորեն աշխատում ենք Ռուսաստանի հետ: Մենք ունենք երեք համանախագահ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որոնք ամեն ջանք գործադրում են վստահության ամրապնդման ուղղությամբ և փորձում են ապահովել, որ բոլոր կողմերը հասնեն կայուն համաձայնության», - ասել է Լինդեն:

 

Լրահոս

Դիտել ավելին