Կարևոր իրադարձություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մի քանի օրով մեկնում է արձակուրդ

19 Նոյեմբեր, 2021 15:43
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մի քանի օրով մեկնում է արձակուրդ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մի քանի օրով մեկնում է արձակուրդ: Նման որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»
օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2021 թվականի
նոյեմբերի 22-26-ը ներառյալ:

2. Նարեկ Մկրտչյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետութան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին