Կարևոր իրադարձություններ

Գորշ արջերը վնասներ են հասցրել համայնքի բնակիչներին

19 Նոյեմբեր, 2021 14:29
Գորշ արջերը վնասներ են հասցրել համայնքի բնակիչներին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է․
 
Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։
 
✅ Այս ընթացքում տարվել են աշխատանքներ՝ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ։ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից իրականացվել են արջերի տարածվածության ու թվաքանակի հաշվառման, արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատման ուսումնասիրություններ։
 
✅ Շրջակա միջավայրի նախարարության կողմից առաջիկայում խնդրի շուրջ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ընդլայնված քննարկում կհրավիրվի՝ քննարկելու արջերի առանձին առնաձնյակների վարքը և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգը մեղմելու եղանակներ։
 
Մարդու կողմից բնության վրա ճնշում գործադրելու հետևանքով, վերջին ժամանակներում սրվել է մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը, սակայն, ընդունված ցանկացած որոշում պետք է նախևառաջ բխի բնապահպանական շահից
 

Լրահոս

Դիտել ավելին