Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ տեսուչների դիտարկման տակ են եղել Գեղարքունիկի, Արարատի մարզերը և Վայոց Ձորը

19 Նոյեմբեր, 2021 14:20
ՍԱՏՄ տեսուչների դիտարկման տակ են եղել Գեղարքունիկի, Արարատի մարզերը և Վայոց Ձորը
Նոյեմբերի 18-ին հանրապետության մարզերում ՀՀ ՍԱՏՄ տեսուչները կորոնավարակի դեմ միջոցառումների կատարումն են ստուգել իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:
 
Գեղարքունիքի մարզում վերահսկողություն է կատարվել 8, Արարատում՝ 6, Վայոց Ձորում՝ 10, օբյեկտներում:
 
Խախտումներ չեն արձանագրվել, արձանագրություններ չեն կազմվել:
 
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
 

Լրահոս

Դիտել ավելին