Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    485

  • EUR

    582
    590

  • RUB

    7,55
    7,85

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Եվրոպան քաղաքական եւ տնտեսական զիջումնե՞ր կանի Թուրքիային

19 Հոկտեմբեր, 2015 10:35
Եվրոպան քաղաքական եւ տնտեսական զիջումնե՞ր կանի Թուրքիային

Եվրամիություն ժամանող փախստականների թիվը կրճատելու համար Եվրոպան Թուրքիայի օգնության կարիքն ունի, հայտարարվել է Բրյուսելում Եվրոպական Միության անդամ-պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Քլոդ Յունկերի խոսքով՝ ներկայում Եվրամիությունը Թուրքիայի հետ բանակցություններ է վարում գործողությունների ընդհանուր ծրագիր մշակելու նպատակով.

«Ծրագիրն ունի երկու նպատակ: Առաջինը, մենք պետք է համոզված լինենք, որ Թուրքիայում գտնվող փախստականները հենց Թուրքիայում էլ կմնան, երկրորդ` պետք է արգելակենք գաղթականներին Թուրքիայի տարածքով Եվրամիություն ժամանելը»:

VOA-ի փոխանցմամբ, Փոխարենը Եվրամիությունը համաձայնել է Թուրքիային հատկացնել 3,5 միլիարդ դոլար՝ փախստականների ճամբարների բարելավման համար: Դրանից բացի, Անկարայի հետ հարաբերություններում Եվրոպան որոշ զիջումների կգնա.

«Թուրք գործընկերների հետ մենք համաձայնել ենք արագացնել վիզաների ազատականացման գործընթացը»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գնահատելով ձեռք բերված պայմանավորվածությունները, նշել է, որ արդար կլիներ, եթե Եվրամիությունը օգներ Թուրքիային հոգ տանել փախստականների համար.

«Մի կողմից, Թուրքիան պարտավորվում է ժամանող փախստականներին սեփական երկրում պահել, իսկ մյուս կողմից, մենք պատրաստակամ ենք Թուրքիայի հետ կիսել այդ բեռը»:

Հատկանշական է, որ բանակցությունների արդյունքներից գոհ չէ հենց Թուրքիան, որի նախագահ Էրդողանը հայտարարում է, թե փախստականների ճգնաժամի պայմաններում, Եվրոպայի անվտանգությունը չի կարող ապահովվել առանց Թուրքիայի.

«Ուրեմն, եթե այն հնարավոր չէ ապահովել առանց Թուրքիայի, ինչո՞ւ Թուրքիային Եվրամիություն չեք ընդունում»:

Եվրոպան, սակայն, դեռեւս պատրաստ չէ Թուրքիայի հետ նման լուրջ գործարքների գնալ: Ավելին, Թուրքիայի հետ պայմանավորվածությունների ձեռք բերման հետ կապված իր զգուշավոր մտահոգություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին