Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա երիտասարդը մահացել է

19 Նոյեմբեր, 2021 13:48
Արմավիրի մարզում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա երիտասարդը մահացել է

Նոյեմբերի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արազափ-Վարդանաշեն ճանապարհի 1-ին կմ-ին իրար էին բախվել «Ման» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նոյեմբերի 18-ին, ժամը 19․30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ 18-ամյա Համլետ Սլոյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին