Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ընդունել է Ռուսաստանի առաջարկը՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու վերաբերյալ. Էդուարդ Աղաջանյան

19 Նոյեմբեր, 2021 12:48
Հայաստանն ընդունել է Ռուսաստանի առաջարկը՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու վերաբերյալ. Էդուարդ Աղաջանյան

Նոյեմբերի 19-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները:«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ներկա էին Էդուարդ Աղաջանյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ Արթուր Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի լրատվական ծառայությունից:

Լրագրողը հետաքրքրվել է, թե ու՞մ հետ է քննարկել վարչապետը Ռուսաստանի առաջարկը՝ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ սկսելու վերաբերյալ: Ըստ լրագրողի՝ նման գործընթաց սկսելու վերաբերյալ վարչապետի հայտարարությունն անակնկալ է եղել հանրության համար:«Վարչապետը միաձա՞յն է ընդունել այդ որոշումը»,- հարցրել է լրագրողը:

Ի պատասխան Էդուարդ Աղաջանյանը նշել է՝  վարչապետը բազմիցս հայտարարել է սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ սկսելու՝ Հայաստանի հետաքրքրվածության  եւ շահագրգռվածության  մասին: «Վարչապետն ինչպես հայտարարել է՝ Հայաստանն ընդունել է այդ առաջարկը, այդ մասին գրավոր ծանուցել է ռուսական կողմին: Որոշակի տեխնիկական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո պատրաստ է ձեւավորել հանձնաժողով եւ անցնել  աշխատանքներին: Հայաստանը շահագրգռված է օր առաջ անցնել  աշխատանքին»: 

Էդուարդ Աղաջանյանը  վաղ է համարել այս պահին բովանդակության մասին խոսելը: Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ էլ՝ նման բնույթի աշխատանքները հանրային ձեւով չեն իրականացվում, քանի որ առնչվում են նաեւ մարդկային կյանքերի հետ: «Գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է, քանի որ  դա առնչվում է սահմանին տեղակայված ուժերի դասավորությանը այս պահին եւս: Դա պետք է արվի շատ զգույշ, որպեսզի կրակելու նոր օջախներ չառաջանան»,-հավելել է Անդրանիկ Քոչարյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին