Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ տեսուչներն Էրեբունի վարչական շրջանում արձանագրել են 1 խախտում

19 Նոյեմբեր, 2021 12:16
ՍԱՏՄ տեսուչներն Էրեբունի վարչական շրջանում արձանագրել են 1 խախտում
Նախորդ օրը՝ նոյեմբերի 18-ին, covid19-ի կանխարգելմանն ուղղված ՀՀ ՍԱՏՄ տեսուչների երեկոյան ստուգայցերն անցկացվել են մայրաքաղաքի էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:
 
 Վերահսկողություն է կատարվել 16 տնտեսավարողի մոտ, արձանագրություն է կազմվել միայն 1 օբյեկտում:
 
 Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
 
 Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
 

Լրահոս

Դիտել ավելին