Կարևոր իրադարձություններ

Վայքում բեռնատարը բախվել է գազատար խողովակին, գազի արտահոսքը կանխել են փրկարարները. ԱԻՆ

19 Նոյեմբեր, 2021 09:50
Վայքում բեռնատարը բախվել է գազատար խողովակին, գազի արտահոսքը կանխել են փրկարարները. ԱԻՆ

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 01:30-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի սկզբնամասում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 138-րդ կմ-ին «IVECO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Օ․) բախվել է գազատար խողովակին․ առկա է գազի արտահոսք, ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:

Գազի վթարային ծառայության աշխատակիցները ճանապարհից կտրել և հեռացրել են վնասված խողովակները՝ դարձնելով այն երկկողմանի երթևեկելի:

Փրկարարները իրականացրել են հերթապահություն:

 

Լրահոս

Դիտել ավելին