Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊՆ-ն հեքում է լուրը, թե իբր «մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր»

19 Նոյեմբեր, 2021 08:03
ՀՀ ՊՆ-ն հեքում է լուրը, թե իբր «մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր»

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածում, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր»: Այս տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ: Եվս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին