Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանն ու Մխիթար Հայրապետյանը այցելել են SADA Systems ընկերություն

18 Նոյեմբեր, 2021 23:55
Հեղինակ՝ Մխիթար Հայրապետյան
Աննա Հակոբյանն ու Մխիթար Հայրապետյանը այցելել են SADA Systems ընկերություն

Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի հետ այցելել ենք SADA Systems ընկերություն։ Հանդիպել ենք ընկերության նախագահ և համահիմնադիր Հովիգ Սաֆոյանի հետ։ 2021թ. մայիսին SADA-ն Հայաստանում գլոբալ մատակարարման գրասենյակ է բացել։ Ընկերության նախագահը ներկայացրեց SADA-ի նորաբաց մասնաճյուղը, որը, 2000 թվականին հիմնադրվելով ԱՄՆ-ում, դարձել է Google-ի գլխավոր ու հիմնական գործընկերը։

Հովիգ Սաֆոյանն ընդգծեց, որ Հայաստան է եկել ոչ միայն հայրենասիրական մղումներով, այլև ուսումնասիրելով Հայաստանի շուկան։ Նա կարևորեց Հայաստանում կրթության և գիտության ոլորտում ներդրումների ավելացումը։

Ներկայացնելով «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն ու գործունեության առաջնահերթությունները՝ շեշտեցի, որ ամենաարդյունավետ բարեգործությունն այն է, երբ մարդուն տալիս ես գիտելիք և հմտություն՝ սեփական կարիքներն ինքնուրույն հոգալու համար։ Ինքս էլ հավատում եմ բարեգործության միայն այն ձևերին, որոնք մարդուն դարձնում են անկախ, ինքնուրույն, ինքնաբավ, հզոր: Որքան այսպիսի մարդիկ շատ են, այնքան ուժեղ է հասարակությունը, ուժեղ է պետությունը:

Երկուստեք ընդգծել ենք, որ այս բարդ ժամանակաշրջանում Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն ունի սփյուռքի գիտական, կրթական և տեխնոլոգիական ներուժի համախմբումը հայրենիքում»։

 

Լրահոս

Դիտել ավելին