Կարևոր իրադարձություններ

Լրացուցիչ 641 մլն դրամի հատկացում` կրթական, մշակութային և մարզական հաստատություններին. ԿԳՄՍՆ

18 Նոյեմբեր, 2021 23:34
Լրացուցիչ 641 մլն դրամի հատկացում` կրթական, մշակութային և մարզական հաստատություններին. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության նոյեմբերի 18-ի որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերի վերաբաշխման միջոցով կապիտալ ծախսերի իրականացման համար հատկացվել է 641 մլն 156.5 հազար դրամ գումար: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Նշված գումարից 518 մլն 744.4 հազար դրամը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին` հետևյալ հաստատություններում շինարարական աշխատանքների իրականացման համար.

  • ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում՝ ծանրամարտի մարզադահլիճի կառուցման մեկնարկային աշխատանքներ,

  • ՀՀ Արարատի մարզի «Մասիսի թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մասնաշենքի կառուցման մեկնարկային աշխատանքներ,

  • ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ն. Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մասնաշենքերի կառուցման մեկնարկային աշխատանքներ,

  • ՀՀ Արմավիրի մարզի «Արգինայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման շարունակական աշխատանքներ,

  • ՀՀ Լոռու մարզի «Հագուի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման շարունակական աշխատանքներ,

  • ՀՀ Կոտայքի մարզի «Կաթնաղբյուրի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման շարունակական աշխատանքներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհային պայմանագրեր կկնքի հետևյալ հաստատությունների շենքային պայմանների խնդիրների լուծման համար.

  • ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ջեռուցման համակարգի, կցակառույցի կառուցման աշխատանքներ,

  • ՀՀ Լոռու մարզի «Ալավերդու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տանիքի վերանորոգման աշխատանքներ,

  • «Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ:

Գույքի ձեռքբերման համար գումար կհատկացվի «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին, որին ամրացված ք. Երևան, Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքի նորոգման համար գումար էր հատկացվել ՀՀ կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշմամբ:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին կհատկացվի գումար՝ ՀՀ Տավուշի մարզի Սրվեղի վանքի տարածքում պեղումներ իրականացնելու համար:

Նախագծանախահաշվային աշխատանքներ կիրականացվեն հետևյալ հաստատությունների համար.

  • «Երևանի Մ. Քաջունու անվան N 54 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ջեռուցման անցկացման, եռահարկ մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում,

  • «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում:

 

Լրահոս

Դիտել ավելին