Կարևոր իրադարձություններ

Համատեղ ջանքերով կկարողանանք նոր լիցք հաղորդել հայ-լատվիական փոխշահավետ համագործակցությանը. Արմեն Սարգսյան՝ Էգիլս Լևիցին

18 Նոյեմբեր, 2021 17:50
Համատեղ ջանքերով կկարողանանք նոր լիցք հաղորդել հայ-լատվիական փոխշահավետ համագործակցությանը. Արմեն Սարգսյան՝ Էգիլս Լևիցին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցին՝ այդ երկրի ազգային տոնի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:

«Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր լիցք հաղորդել հայ-լատվիական փոխշահավետ համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- ասված է նախագահի ուղերձում։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին