Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ-ում կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար

18 Նոյեմբեր, 2021 15:40
ԵԱՀԿ-ում կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար

 ԵԱՀԿ-ում  Մշտական խորհրդի նիստին Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչության գործերի հավատարմատար Քորթնի Օսթրիանը ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում շատ խնդիրներ մնում են չկարգավորված, սակայն ռազմական լուծում լինել չի կարող: Նա նշել է, որ պետք է աջակցել կողմերին՝ գտնելու լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապած կամ դրա հետևանքով առաջացած խնդիրներին․

«Շնորհակալ ենք բոլորիդ, այդ թվում և Բարձր մակարդակի կազմակերպման խմբի ղեկավարին, ձեր ճշգրիտ զեկույցների ու թարմացումների համար»,- նշել է Օսթրիանը:

  «Ցավում ենք, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին հայկական ու ադրբեջանական զորքերը բախվեցին, ինչը հանգեցրեց մարդկային կորուստների: Այս վերջին իրադարձությունները նոր հրատապ անհրաժեշտություն են ստեղծել՝ ունենալու համապարփակ կարգավորում: Կոչ ենք անում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի իրենց հանձնառությանը և անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու նպատակով, ինչպես նաև զերծ մնալու հրահրող հռետորաբանությունից ու սադրիչ գործողություններից կամ հայտարարություններից»,- նշել է նա:

Օսթրիանը ողջունել է Կասպշիկի և նրա թիմի աշխատանքը՝ ուղղված կողմերի շրջանում թափանցիկության խթանմանն ու վստահության հաստատմանը՝ ընդգծելով, որ այդ աշխատանքն անփոխարինելի է և ունի ամերիկյան կողմի լիակատար աջակցությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին