Կարևոր իրադարձություններ

Կապանի ԲԿ-ն կապահովի Որոտանի, Շուռնուխի, Բարձրավանի բնակիչների բուժսպասարկումը

18 Նոյեմբեր, 2021 15:23
Կապանի ԲԿ-ն կապահովի Որոտանի, Շուռնուխի, Բարձրավանի բնակիչների բուժսպասարկումը

Նոյեմբերի 17-ին Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանն այցելել է Գորիսի Բարձրավան, Շուռնուխ, Որոտան գյուղեր՝ առողջապահական համակարգի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններին ծանոթանալու ու կազմակերպական հարցեր քննարկելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից:

Քանի որ առավել նպատակահարմար է, ու որոշում է կայացվել, որ այս պահին տվյալ գյուղերը պետք է սպասարկի Կապանի ԲԿ-ն:

Ուսումնասիրվել են գյուղերի բուժակ-մանկաբարձական կետերը, որպեսզի բավարարվեն դրանց կարիքներն ու ըստ անհրաժեշտության բարեկարգվեն ու վերազինվեն։

Բժիշկները տեղեկացել են նաև այս բնակավայրերում ապրող հղիների ու քրոնիկ հիվանդների մասին, որոնք հատուկ ուշադրության կարիք ունեն, իսկ բնակիչներին հայտնել են, որ բուժսպասարկման ու պետության կողմից տրվող դեղորայքի մատակարարման, ինչպես նաև շտապօգնության հասանելիության առումով խնդիրներ չեն ունենա։

Մոտ օրերին հենց տեղերում կիրականացվեն նաև նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները։

 

Լրահոս

Դիտել ավելին