Կարևոր իրադարձություններ

ՌԴ նախագահի հրամանով Աֆղանստանից մարդիկ են տարհանվում. նրանց թվում կան նաև ՀՀ քաղաքացիներ

18 Նոյեմբեր, 2021 13:00
ՌԴ նախագահի հրամանով Աֆղանստանից մարդիկ են տարհանվում. նրանց թվում կան նաև ՀՀ քաղաքացիներ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Աֆղանստանից դուրս կբերի 380 մարդու: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

«Բացի ռուսներից, ինքնաթիռ են բարձրանում նաև Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ»,- նշված է հաղորդագրությունից։

Նշվում է, որ Քաբուլ է տարվել 108 տոննա մարդասիրական օգնություն։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին