Կարևոր իրադարձություններ

Վերաբաշխում բյուջեում. կամավոր ատեստավորված ուսուցիչների հավելավճարների և Գեղարքունիքի մարզի դպրոցների ճաշարանների վերանորոգման և գույքի ձեռքբերման համար

18 Նոյեմբեր, 2021 12:30
Վերաբաշխում բյուջեում. կամավոր ատեստավորված ուսուցիչների հավելավճարների և Գեղարքունիքի մարզի դպրոցների ճաշարանների վերանորոգման և գույքի ձեռքբերման համար
Կառավարությունը վերաբաշխում կատարեց բյուջեում․ 77 մլն դրամ` կամավոր ատեստավորված 478 ուսուցիչների հավելավճարների համար, 254 մլն դրամ` Գեղարքունիքի մարզի դպրոցների ճաշարանների վերանորոգման և գույքի ձեռքբերման համար: 
 
«Արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում ատեստավորման գործընթացը կազմակերպելու համար՝ բարելավելով բոլոր այն խնդիրները, որոնք այս տարի նկատվել էին: Գործընթացին մյուս տարի կկարողանան մասնակցել 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներ՝ ըստ բոլոր առարկաների: Նախատեսում ենք, որ ավելի քան 5000 ուսուցիչ եկող տարվա արդյունքով կստանա հավելավճար: 2022 թվականի պետական բյուջեում մենք այդ նպատակի համար նախատեսել ենք 1.3 մլրդ դրամ»,- նշեց նախարարը:
 
Նախագծով առաջարկվել է մի շարք այլ վերաբաշխումներ ընթացիկ ծրագրերի փաստացի կատարման համար: Բացի վերոգրյալից, առաջարկվել է մոտ 881 մլն դրամ ուղղել 2021 թ. Կառավարության պահուստային ֆոնդ:
 

Լրահոս

Դիտել ավելին