Կարևոր իրադարձություններ

Գյումրիում ամբողջությամբ կթարմացվի ներքաղաքային տրանսպորտային ցանցը.Սանոսյան

18 Նոյեմբեր, 2021 11:33
Գյումրիում ամբողջությամբ կթարմացվի ներքաղաքային տրանսպորտային ցանցը.Սանոսյան

Կառավարությունը շուրջ 462 մլն դրամ հատկացրեց չորս մարզում սուբվենցիոն ծրագրերի համար:  

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սանոսյանը նախագծի ներկայացման ընթացքում նշեց, որ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2021 թ. հավանություն ստացած, իրականացված կամ իրականացվող չորս մարզի չորս համայնքի չորս ծրագիր․

«Առաջարկում ենք պետական բյուջեից հատկացնել 462 միլիոն 256 հազար դրամ: Համայնքներն իրենց մասնաբաժինը կատարել են, հիմա պետական մասնաբաժնի իրականացման հերթն է»,- ասաց :

Խոսելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իրականացվող ծրագրի մասին՝ Գնել Սանոսյանը նշեց, որ ձեռք է բերվում 63 միկրոավտոբուս՝ ներքաղաքային տրանսպորտային ցանցը թարմացնելու համար: Նա նշեց նաև, որ մրցույթի արդյունքում ընդհանուր գումարը 882 միլիոն դրամ է կազմել, որի 50 տոկոսը վճարում է Գյումրիի  համայնքապետարանը, մյուս 50 տոկոսը՝ կառավարությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին