Կարևոր իրադարձություններ

Երեկ ՌԴ ՊՆ-ն առաջարկությամբ է հանդես եկել. Փաշինյան

18 Նոյեմբեր, 2021 11:17
Երեկ ՌԴ ՊՆ-ն առաջարկությամբ է հանդես եկել. Փաշինյան

Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ երեկ երեք առաջարկ է հնչել Ռուսաստանի կողմից: 

«Երեքն էլ մեզ համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ: Երեկ՝ իմ հայտարարություններից հետո, ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով: Ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»,- ասաց Փաշինյանը:

Առաջարկների մանրամասնությունները ճշտելու հանձնարարականը տրվեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին