Կարևոր իրադարձություններ

Սա է այսօրվա գլոբալ ընտրությունը, որը ՀՀ իշխանությունը պետք է կատարի. Արամ Սարգսյան

18 Նոյեմբեր, 2021 00:17
Հեղինակ՝ Արամ Սարգսյան
Սա է այսօրվա գլոբալ ընտրությունը, որը ՀՀ իշխանությունը պետք է կատարի. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան՝ սրանք ՀԱՊԿ անդամ երկրներն են, որ շատ ավելի գործնական ու բարեկամական հարաբերություններ ունեն Ադրբեջանի, քան մեզ հետ։

Այս երկրները ցածր ժողովրդավարությամբ, չփոխվող իշխանություններով` ցարով, բատկայով ու սուլթանով կառավարվող համակարգեր են, որոնց տնտեսությունը հետամնաց է, կոռուպցիան մասշտաբային և համատարած, օրենսդիր, դատական և լրատվական մարմինները ամբողջությամբ պատվերով ու զանգով աշխատող։

Եթե գտնում ենք, որ մեր տեղը այս շարքում է, պետք է նմանվենք իրենց, հակառակ պարագայում մենք օտար ենք մնալու, իսկ Իլհամը՝ հարազատ։

Սա է այսօրվա հակադրությունը և գլոբալ ընտրությունը, որը, իմ կարծիքով, ՀՀ իշխանությունը պետք է կատարի»։

 

Լրահոս

Դիտել ավելին