Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները փորձել են Բաղրամյանից դեպի օդանավակայան մեծ քանակի տաքսիներ պատվիրել. Հայկական ժամանակ

17 Նոյեմբեր, 2021 23:58
Ադրբեջանցիները փորձել են Բաղրամյանից դեպի օդանավակայան մեծ քանակի տաքսիներ պատվիրել. Հայկական ժամանակ

Երեկ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի ֆոնին, ակտիվացել էին նաեւ ՀՀ-ում գործող «Յանդեքս» տաքսի ծառայությանը կեղծ պատվերներ ուղարկող ադրբեջանցիները: Բանն այն է, որ աշխարհի տարբեր կետերում ապրող ադրբեջանցիները, միավորվելով տելեգրամյան ալիքների տարբեր խմբերում, փորձել էին զանգվածային կեղծ պատվերների միջոցով կաթվածահար անել Երևան քաղաքի երթեւեկությունը: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը» և նշում, որ իրենց հետ զրույցի ընթացքում այս տեղեկությունը հաստատել է «Յանդեքս» տաքսի ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը։

Նա մասնավորապես նշել է․

«Երեկ իմացանք, որ ադրբեջանցիները պատրաստվում են Բաղրամյան պողոտայից դեպի «Զվարթնոց» օդանավակայան մեծ քանակի ավտոմեքենաներ պատվիրել եւ կաթվածահար անել երթեւեկությունը: Անմիջապես կիրառել ենք անվտանգային չափորոշիչները, և դրա արդյունքում ոչինչ տեղի չի ունեցել»։

Նրա խոսքով, նման հարձակումներ շատ են եղել, սակայն ամենաինտենսիվը եղել է 44-օրյա պատերազմի օրերին․

«Նման հարձակումներ հաճախ են տեղի ունենում, ամենաինտենսիվը 44-օրյա պատերազմի օրերին է եղել: Դեռեւս այդ ժամանակներից մենք ստեղծեցինք ալգորիթմային անվտանգության այնպիսի չափորոշիչներ, որոնք կանխում են նման հարձակումները: Հետագայում դրանք կրկնվում էին, սակայն ոչ այն ինտենսիվությամբ, ինչ պատերազմի օրերին էր»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին