Կարևոր իրադարձություններ

Ձորագյուղում հրդեհ է բռնկվել

17 Նոյեմբեր, 2021 22:43
Ձորագյուղում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 17-ին, ժամը 18։57-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ձորագյուղ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 9-րդ փողոցի տներից մեկի մոտակա հացատան տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:27-ին, մարվել՝ 21:18-ին։ Այրվել են հացատան տանիքը և մոտ 150 հակ անասնակեր։

 

Լրահոս

Դիտել ավելին