Կարևոր իրադարձություններ

Միակ լուծումը ՀՀ-ի տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն է․ Կարեն Նազարյան

17 Նոյեմբեր, 2021 21:10
Միակ լուծումը ՀՀ-ի տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն է․ Կարեն Նազարյան

Նոյեմբերի 15-ին և 16-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին մեկնաբանություններով է հանդես եկել լրատվամիջոցներում՝ մասնավորապես նշելով․

Մինչ Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, այդ երկրի զինված խմբավորումները հարձակումներ են գործում Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ հանգեցնելով մարդկային կորուստների ու ավերվածությունների։ Սա հայկական տարածքներն օկուպացնելու ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսին՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներթափանցմամբ։

Հայաստանը ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը»։

«Կարևորում ու գնահատում ենք միջազգային մեր գործընկերների, այդ թվում` Սուրբ Աթոռի կողմից երկկողմ և բազմակողմ հարթակներում հարցը շարունակաբար վերհանելն ու Ադրբեջանին կոչ ուղղելը` միջազգային հումանիտար իրավունքի և եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների համաձայն ազատ արձակելու բոլոր գերեվարվածներին և պահվող քաղաքացիական անձանց, ովքեր գտնվում են այդ երկրի բանտերում»,- հավելել է դեսպանը։

 

Լրահոս

Դիտել ավելին