Կարևոր իրադարձություններ

Մենք միանշանակ մերժում ենք ուժի կիրառումը կամ կիրառման սպառնալիքը՝ որպես տարածաշրջանում քաղաքական նպատակներին հասնելու միջոց․ ԵԺԿ

17 Նոյեմբեր, 2021 20:07
Մենք միանշանակ մերժում ենք ուժի կիրառումը կամ  կիրառման սպառնալիքը՝ որպես տարածաշրջանում քաղաքական նպատակներին հասնելու միջոց․ ԵԺԿ

Եվրոպական Ժողովրդավարական կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Մենք միանշանակ մերժում ենք ուժի կիրառումը կամ  կիրառման սպառնալիքը՝ որպես տարածաշրջանում քաղաքական նպատակներին հասնելու միջոց։ Մենք ընդգծում ենք ռազմական բախումների կանխարգելման և հետաքննության միջազգային մեխանիզմների ստեղծման կենսական անհրաժեշտությունը՝ ագրեսորի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների իրականացմամբ։

 Տարածաշրջանում երկարատև խաղաղությունը հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և բանակցված լուծման միջոցով՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վրա»։

 

Լրահոս

Դիտել ավելին