Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Վիեննայում կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

17 Նոյեմբեր, 2021 19:21
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Վիեննայում կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով  հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, լրագրողների հետ զրույցում կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը և նշել․

«Համանախագահները նոյեմբերի 15-ի հայտարարությամբ խորը մտահոգություն են հայտնել սահմանային միջադեպերի առնչությամբ, շարունակում են ակտիվ միջնորդական ջանքերը: Այժմ եռյակը Վիեննայում է՝ ընթացիկ իրավիճակի քննարկման համար: Մենք կրկին ընդգծում ենք համանախագահների՝ տարածաշրջան հնարավորինս արագ այցելելու կարևորությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին