Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    5,98
    6,28

Կարևոր իրադարձություններ

ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում

17 Նոյեմբեր, 2021 19:05
ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում

Վրաստանի ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից հայտնել են, որ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման շրջանակում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ: Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում: Վրաստանի փոխվարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանում կայունության ամրապնդման և հարևան երկրների միջև լարված իրադրության դեէսկալացիայի կարևորությունը: Զալկալիանին վերահաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ ապագայում ևս գործադրել բոլոր ջանքերը՝ հանուն տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության»,- ասվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Դիտել ավելին