Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, ասաց․
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ, և պետք է հստակ բոլոր դեպքերը պատշաճ ձևով քննվեն ու գուցե այստեղ սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա։ Ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրքերը հստակ սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Եվ յուրաքանչյուր դեպքով պետք է քննենք այդ դեպքի հետ գործ ունենք, թե ոչ»։