Կարևոր իրադարձություններ

Եվրամիությունը Ադրբեջանին և Հայաստանին առավելագույն զսպվածության կոչ է անում

17 Նոյեմբեր, 2021 17:10
Եվրամիությունը Ադրբեջանին և Հայաստանին առավելագույն զսպվածության կոչ է անում

ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն հրապարակել է Հայաստան-Ադրբեջան սահմանին մարտական ​​գործողությունների վերաբերյալ հաղորդագրություն:

«ԵՄ-ը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին բռնությունների կապակցությամբ, որոնք, ցավոք, հանգեցրել են մարդկային զոհերի։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը զարգացող իրավիճակը հեռախոսով քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու կոչ արել անհապաղ թուլացնել լարվածությունը և հետևել հրադադարի ռեժիմին:

ԵՄ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսևորել, տարածքից դուրս բերել իրենց ռազմական ուժերն ու հարգել եռակողմ համաձայնագրերի շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում վերսկսել բանակցությունները չլուծված հարցերի համապարփակ կարգավորման վերաբերյալ, ներառյալ՝ սահմանների սահմանագծումը։

ԵՄ-ն պաշտպանում է Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը: ԵՄ-ն վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու իր հանձնառությունը՝ օգնելու հաղթահարել լարվածությունը և նպաստել Հարավային Կովկասի կառուցմանը՝ այն դարձնելով ապահով, կայուն, բարգավաճ և խաղաղ՝ ի շահ այդ տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների»,- նշված է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին