Կարևոր իրադարձություններ

Կապան-Տաթև ճանապարհիին՝ Աղվանի գյուղից վերև, տեղադրվել է տաքացման կետ. ԱԻՆ

17 Նոյեմբեր, 2021 16:45
Կապան-Տաթև ճանապարհիին՝ Աղվանի գյուղից վերև, տեղադրվել է տաքացման կետ. ԱԻՆ

ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ հաշվի առնելով եղանակային պայմանները, դրանց հետևանքով հնարավոր պատահարներն ու արտակարգ դեպքերը՝ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը Կապան-Տաթև ճանապարհի 39 կմ-ին՝ Աղվանի գյուղից վերև, տեղադրել է տաքացման կետ: Ճանապարհին մնացած, տուժած քաղաքացիներին առաջին օգնություն կցուցաբերվի կահավորված և հարմարեցված այս կետում:

Շարունակում է գործել Շուռնուխում բացազատված կետը, իսկ առաջիկայում տաքացման կետեր կտեղադրվեն նաև Վերին Խոտանանում և Երևան-Գորիս ճանապարհի՝ Տաթև տանող խաչմերուկում:

Տեղանքի առանձնահատկություններից ելնելով՝ տաքացման նոր կետերի տեղորոշմանը և կահավորմանն առնչվող խնդիրների լուծման նպատակով տեղում աշխատել են ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանը:

Տեղեկացնենք նաև, որ անբարենպաստ եղանակի հետևանքով դժվարանցանելի ճանապարհներին հայտնված կամ այլ պատճառներով օգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են զանգել 911 հեռախոսահամարին:

 

Լրահոս

Դիտել ավելին