Կարևոր իրադարձություններ

Պատերազմից հետո տեղահանվածների 80 տոկոսը վերադարձել է Արցախ․ նախարար

17 Նոյեմբեր, 2021 15:21
Պատերազմից հետո տեղահանվածների 80 տոկոսը վերադարձել է Արցախ․ նախարար

Այսօր տեղի ունեցած ԱԺ նիստի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի ավարտին Արցախից տեղահանվածների թիվը կազմել է ավելի քան 91 հազար մարդ։ Նա նշեց, որ նրանց ավելի քան 80 տոկոսը վերադարձել են Արցախ իսկ մնացածը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետությունում։

«Նրանց վերաբերվող խնդիրները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում»,-հավելեց նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին