Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովի անցկացումն ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի. Պեսկով

17 Նոյեմբեր, 2021 13:58
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովի անցկացումն ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի. Պեսկով

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովի անցկացումն ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար պետք է բոլոր կողմերի համաձայնությունը: Այս մասին, մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանի սրացումը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը

Պեսկովը նշել է, որ վերսկսված մարտերը լուրջ անհանգստության տեղիք են տվել, սակայն նրա խոսքով՝ ռուսական միջնորդությունը օգնել է դադարեցնել դրանք:

«Մոսկվան շարունակելու է միջնորդական ջանքերը. կարգավորման միակ ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված ընդհանուր պայմանավորվածությունների իրականացումն է: Կարծում ենք, որ բոլոր երկրները պետք է առաջին հերթին հետևեն իրենց ստանձնած պարտավորություններին, և դա կլինի նման միջադեպերի չվերսկսման գրավականը »,- ասել է Պեսկովը:

 

Լրահոս

Դիտել ավելին