Կարևոր իրադարձություններ

Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում զգուշանալ հակամարտությունն ընդլայնելուց ու իրավիճակի սրումից

17 Նոյեմբեր, 2021 13:50
Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում  զգուշանալ հակամարտությունն ընդլայնելուց ու իրավիճակի սրումից

 Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտնել է, որ Իրանը տարածաշրջանի համար վտանգավոր է համարում հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը․

«Մենք մտահոգ ենք ռազմական գործողություններով, և  կոչ ենք անում երկու երկրներին ցուցաբերել զսպվածություն և զգուշանալ հակամարտությունն ընդլայնելուց ու իրավիճակի սրումից:Անհրաժեշտություն կա երկու երկրների կողմից միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգել ու խնդիրները լուծել երկխոսության միջոցով»,- ասել է խոսնակը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին