Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում մեկ օրում քովիդից մահացել է 1 247 մարդ

17 Նոյեմբեր, 2021 12:55
Ռուսաստանում մեկ օրում քովիդից մահացել է 1 247 մարդ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 36 626-ով, համավարակի սկզբից՝ 9 182 538։ Այս մասին լրագրողներին չորեքշաբթի տեղեկացրել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Տոկոսային արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,4 տոկոս։

Մեկ օրում վարակից մահվան թիվը կազմել է 1 247՝ նախորդ օրվա 1 240-ի փոխարեն (ընդհանուր՝ 259 084)։

Բացարձակ արտահայտությամբ աճը առավելագույնն է համավարակի սկզբից, նախորդ առավելագույնը մեկ օրում՝ 1 241 մահվան դեպք, գրանցվել էր նոյեմբերի 13-ին։

Կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 36 388-ով, ինչն առավելագույնն է համավարակի սկզբից։ Շտաբի տվյալներով՝ ընդհանուր թվով արդեն ապաքինվել է 7 882 836 մարդ կամ վարակվածների 85,8 տոկոսը։

 

Լրահոս

Դիտել ավելին