Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը չի բացառել հայկական կողմից ՀԱՊԿ-ին դիմելը

17 Նոյեմբեր, 2021 12:33
Ռուսաստանում Հայաստանի դեսպանը չի բացառել հայկական կողմից ՀԱՊԿ-ին դիմելը

Չնայած հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը կայունացել է, սակայն պետք չէ բացառել, որ հայկական կողմն օգնության համար կդիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այս մասին ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է РИА Новости գործակալության հետ զրույցում:

«Դժվար է ասել. կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրադրությունը, ունենք այն, ինչ ունենք: Տեսնենք, թե դեպքերն ինչպես կզարգանան»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը մտադիր է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին, թե իրադրության կայունացումից հետո դրա անհրաժեշտությունը նվազել է:

Հստակեցնող հարցին, թե արդյոք չպետք է բացառել իրադրության որևէ զարգացում, դեսպանը հաստատական պատասխան է տվել՝ այո:

 

 

Լրահոս

Դիտել ավելին