Հայաստանի և Ադրբեջանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները ԱՊՀ իրենց գործընկերների հետ Մոսկվայում մասնակցում են ամենամյա հանդիպմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն, որը տեղեկացել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Հաղրդագրության մեջ նշվում է, որ Մոսկվայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ տարեկան հանդիպումը, որին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԽ քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը, Արմեն Գրիգորյանը, Ռամիլ Ուսուբովը։