Կարևոր իրադարձություններ

Ամանորի տոներին ոչ աշխատանքային օրերը կկրճատվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

17 Նոյեմբեր, 2021 11:20
Ամանորի տոներին ոչ աշխատանքային օրերը կկրճատվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովը այսօրվա նիստում ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են փոփոխություններ: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով կառավարությունն առաջարկում էր տոներին ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը: Երկրորդ ընթերցմամբ քննարկման համար գործադիրն առաջարկել է ոչ աշխատանքային օրերի ցանկում ընդգրկել նաև հունվարի 2-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին