Կարևոր իրադարձություններ

Երևանում թալանել են Շենգավիթի նախկին թաղապետ «Կադիլակ Սերոժի» տունը. գողացել են ԱՀ նախագահի կողմից պարգևատրված ատրճանակը

16 Նոյեմբեր, 2021 23:41
Երևանում թալանել են Շենգավիթի նախկին թաղապետ «Կադիլակ Սերոժի» տունը. գողացել են ԱՀ նախագահի կողմից պարգևատրված ատրճանակը

Նոյեմբերի 12-ին Երևանի բնակիչ 63-ամյա Ս․ Հովհաննիսյանը հայտնել է Շենգավիթի ոստիկաններին, որ նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր տան մուտքի դուռը բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից գողություն կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ 

Աղբյուրի տեղեկություններով, Ս. Հովհաննիսյանը հանրությանն ավելի շատ հայտնի է «Կադիլակ Սերոժ» մականվամբ, ով նախկինում աշխատել է նաև որպես Շենգավիթի թաղապետ։

Նրա տնից գողացել են նաև այս տարի Արցախի Հանրապետության նախագահի կողմից որպես պարգևատրում նրան տրված չեխական արտադրության 9 մմ տրամաչափի ատրճանակը։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին