Կարևոր իրադարձություններ

Հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ կերպով վերսկսել առարկայական բանակցությունները․ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ

16 Նոյեմբեր, 2021 22:59
Հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ կերպով վերսկսել առարկայական բանակցությունները․ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ

Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական բախումների  շուրջ փաստի մասին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության  կողմից հղված հարցին ի պատասխան, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակը նշել է.

«Մենք այսօր ստանում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվ ռազմական գործողությունների մասին մտահոգիչ տեղեկություններ:

Եվ հորդորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ կերպով դադարեցնել մարտերը եւ վերսկսել առարկայական բանակցությունները, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանքով առաջացած բոլոր հարցերի համար լուծումներ գտնելու նպատակով»։

 

Լրահոս

Դիտել ավելին