Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիայի ակտ իրականացնելու և միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել

16 Նոյեմբեր, 2021 22:06
Ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիայի ակտ իրականացնելու և միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել

2021 թվականի  նոյեմբերի 16-ին՝ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության  ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն   խախտելով  ՄԱԿ-ի  կանոնադրության 2-րդ  հոդվածի 4-րդ կետի, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի «ա», «բ» և «գ» կետերի, 1998թ․հունիսի 17-ին ընդունված   Միջազգային   քրեական  դատարանի Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի պահանջները, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի  կյանքի  համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից   զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, զինված ուժերի օգտագործմամբ,կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ոտնձգել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ՝   սանձազերծելով   ագրեսիվ պատերազմ և իրականացնելով  ագրեսիայ  իակտ:

Ադրբեջանի   զինված  ուժերը, վարելով   ագրեսիվ   պատերազմ, նպատակադրվել   են  ձեռք  բերել  ռազմական   գերակայություն՝կոպտորեն խախտելով «Միջազգային  զինված  կոնֆլիկտների  զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949 թվականի  օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977 թվականի 1-ին  Լրացուցիչ  արձանագրության 48-րդ, 51-րդ (2), 52-րդ (2) հոդվածների, 51-րդ (4) հոդվածի 3-րդկետի և 85-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները, միջազգային սովորույթային   մարդասիրական  իրավունքի 1-ին, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 54-րդ նորմերը։

Ադրբեջանի  Հանրապետության  ռազմաքաղաքական  ղեկավարությունը, թույլ տալով   միջազգային  մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, զինված ուժերի օգտագործմամբ, հրետանային  միջոցների, զրահատեխնիկաների և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, համակարգված, կանխամտածված և նպատակա ուղղված գրոհների թիրախ են դարձրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի  մարտական հենակետերը։  Դրանց  ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների   ժամանակ զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են  ստացել, ինչպես  նաև   խոշտանգվելով  գերևարվել  ՀՀ  զինված  ուժերի  մի  շարք զինծառայողներ: 

Նկատի  ունենալով, որ առկա է սպանության, սպանության փորձի, առանձնապես խոշոր չափերով գույքը ոչնչացնելու կամ վնասելու,  ագրեսիվ պատերազմ սանձազերծելու կամ վարելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում դեպքի առիթիվ  հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդհոդվածի 2-րդմասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդկետերով, 185-րդհոդվածի 3-րդմասի 1-ինկետով,ՀՀքրեականօրենսգրքի 384-րդհոդվածի 2-րդմասով, 390-րդհոդվածի 1-ինմասի 1-ինև 2-րդկետերով, 391-րդհոդվածի 3-րդմասով  նախատեսված  հանցագործությունների  հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը   հանձնարարվել  է   ՀՀ  ՔԿԶՔԳ  վարչությանը։

 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին