Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Շոյգուն և Զաքիր Հասանովը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

16 Նոյեմբեր, 2021 21:10
Սերգեյ Շոյգուն և Զաքիր Հասանովը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և Ադրբեջանի պաշտպանության  նախարարները։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

Զրույցի ժամանակ Զաքիր Հասանովը նշել է, որ կանխարգելվել են Հայաստանի իրականացրած սադրանքները։

Շոյգուն պատրաստակամություն է հայտնել քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման նպատակով»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին